Հայտնի է Երևանում տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը
Սույն թվականի մարտի 12-ին՝ տեղական ժամանակով 17:10:37 (ըստ Գրինվիչի 13:10:37), Երևանում արձանագրվել է 2.9 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ: Այս մասին նշված է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։
«Սեյսմիկ ազդեցության ինտենսիվությունն էպիկենտրոնում, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվում է 4-5 բալ ուժգնություն: Երկրաշարժն արձանագրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում գործող ավտոմատիզացված սեյսմոերկրադինամիկական ցանցը:
Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 40.1340 N, արևելյան երկայնության՝ 44.4880E: Էպիկենտրոնը գտնվում է Երևան քաղաքում` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում»,- ասվում է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Բակո Սահակյանը կեղծ դատական նիստում ցուցմունք է տվել
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը ցուցմունք է տվել Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյա...
Ադրբեջանը ՌԴ-ի պահանջը չի բավարարել
ՌԴ Քննչական կոմիտեի կողմից որպես մեղադրյալ ճանաչված, միջազգային հետախուզման մեջ գտնվող և Ադրբեջանում ձերբակալված, Կրասնո...
Ձյան առատ տեղումներից մինչ օրս քանի վթար է տեղի ունեցել Երևանում
Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Այս մասին Auror...
Երկու ԲԿ-ի տնօրեններ կազատվեն աշխատանքից․ News
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանն ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյ...