Ռազմական
Ուկրաինական դրոնների գրոհը Ռուսաստանում կաթվածահար է արել օդանավակայանի աշխատանքը
Ofelya
Ուկրաինական դրոնների գրոհը կաթվածահար է արել «Պուլկովո» օդանավակայանի աշխատանքը:
Այստեղ արդեն մի քանի ժամ է չվերթների ընդունումն ու թողարկումը դադարեցվել է: ԶԼՄ-ների տվյալներով՝ հետաձգվել կամ չեղարկվել է մոտ 100 չվերթ, այդ թվում՝ միջազգային:
Նահանգապետ Դրոզդենկոն հաստատել է անօդաչու թռչող սարքերի հարձակումը և հայտարարել մի քանի անօդաչու թռչող սարքերի խոցման մասին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ԱԹՍ-ների զանգվածային հարձակման են ենթարկվել
Բացի օդանավակայանի աշխատանքի խափանումներից, Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի հարավ-արևմտյան շրջանների բնակիչները բողոքել են ինտերնետի և բջջային կապի հետ կապված խնդիրներից:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ են ասել Բելառուսի դեսպանին, երբ հրավիրել են ԱԳՆ․ նախարարը մանրամասնում է
Փաշինյանի թվիթերյան գրառումը` Սումգայիթյան կոտորածի մասին
Մարդիկ մտածում էին՝ իշխանությունը զավթվել է թուրքական գործակալների կողմից․ Գեղամ Նազարյան
Ofelya