«Վագները» դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը․ Պրիգոժինը հաստատում է
«Վագների» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը թելեգրամյան ալիքի հայտարարության մեջ հաստատել է, որ ընկերությունը դադարեցրել է նոր վարձկանների հավաքագրումը։
«Այս պահին հավաքագրման կենտրոնների բացման ժամը դեռ որոշված չէ», - ասել է Պրիգոժինը: «Քանի դեռ մենք կադրերի պակաս չենք զգում, չենք նախատեսում նոր հավաքագրումներ իրականացնել»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վագներ»-ը անորոշ ժամկետով դադարեցնում է վարձկանների հավաքագրման տարածաշրջանային կենտրոնների աշխատանքը։
Պրիգոժինն ասել է, որ Վագները շարունակում է աշխատել Աֆրիկայում և Բելառուսի «ուսումնական կենտրոններում», և հավելել է, որ ընկերության վարձկանների մեծ մասն այժմ արձակուրդում է։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զե...
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
Ադրբեջանական արդիականացված գրոհիչները կկրեն «Լաչին» անունը
Թուրքական «TUSAŞ» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև ստորագրված համաձայնագրով Թուրքիան արդիականացր...
Մեծ Բրիտանիան ոչնչացրել է 43 Challenger 2 տանկ, թեև կարող էր փոխանցել Ուկրաինային․ The Times
Մեծ Բրիտանիան ոչնչացրել է 43 Challenger 2 տանկ, գրում է The Times-ը՝ նշելով, որ դա արվել է 2010-ից 2014 թվականներին։ Հաղ...