Իրանի ԱԳ նախարար․ Ստիպված ենք ինքնուրույն գործել
ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա հարվածները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ-Ռավանչին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը միջնորդների միջոցով Թեհրանին հայտնել է բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու իր ցանկության մասին, սակայն «չի պարզաբանել իր դիրքորոշումը շատ կարևոր հարցի»՝ հետագա հարձակումների վերաբերյալ։
Թախթ-Ռավանչին նաև հայտարարել է, որ Իրանը կպնդի խաղաղ նպատակներով ուրան հարստացնելու հնարավորության վրա և հերքել է հրապարակումները, թե իր երկիրը գաղտնի ձգտում է միջուկային ռումբ ստեղծել։
«Հարստացման մակարդակը կարելի է քննարկել, ծավալները կարելի է քննարկել, բայց ասել, որ դուք չպետք է հարստացնեք ուրան, որ պետք է ունենաք զրոյական հարստացում, իսկ եթե համաձայն չեք, մենք Ձեզ կռմբակոծենք՝ սա ջունգլիների օրենք է»,- ասել է նա։
Փոխնախարարի խոսքով՝ Իրանին «արգելվել է միջուկային նյութերի մատչելիությունը» իր հետազոտական ծրագրի համար, ուստի նա ստիպված է «ինքնուրույն գործել»։
Նմանատիպ հոդվածներ
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...