Ղրիմի ՈւԱԾ-ի նախկին ղեկավարին մեղադրել են դավաճանության մեջ
Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) Ղրիմի բաժնի նախկին ղեկավար Օլեգ Կուլինիչին մեղադրանք է առաջադրվել պետական դավաճանության մեջ։ Ի թիվս այլ բաների, նա մեղադրվում է Ռուսաստանի օգտին լրտեսության, ապօրինի զենք պահելու, գողության, հանցավոր խմբի ղեկավարման և զորամասն ապօրինի լքելու մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչ-որ ժամանակ Կուլինիչը սովորել է Ռուսաստանի ԱԴԾ ակադեմիայում և զինվորական ծառայություն է անցել Դաշնային հակահետախուզական ծառայությունում։ Ենթադրվում է, որ նա շարունակել է համագործակցել ռուսական հատուկ ծառայությունների հետ և նույնիսկ ստացել է Կոտիգորոշկո օպերատիվ մականունը։
«Մենք ամեն ինչ արեցինք ոչ միայն բարձրաստիճան դավաճանին կալանավորելու, այլև ապացույցների ամուր բազա հավաքելու համար, որի հիման վրա դատարանը կկարողանա կայացնել իր վճիռը», - ասել է ՈւԱԾ-ի ղեկավար Վասիլի Մալյուկը,- «Սա հստակ ազդանշան է բոլոր նրանց, ովքեր աշխատում են հակառակորդի օգտին։ ՈւԱԾ-ն անպայման կգտնի ձեզ և կստիպի պատասխան տալ ձեր գործողությունների համար, անկախ նրանից, թե որտեղ եք թաքնվում»։
Կուլինիչը ձերբակալվել էր անցյալ տարվա հուլիսին։ Դրանից հետո ենթադրվում էր, որ նա կարող էր ներգրավված լինել ռուս զինվորականների կողմից Խերսոնի շրջանի արագ գրավմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը․ Արցախի ՊՆ
Հուլիսի 3-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հ...
Հրադադարի խախտման դեպքեր՝ Մարտունու և Շուշիի շրջաններում. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի Մարտունու և Շուշիի շրջաններում հրադադարի 2 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանո...
Հրադադարի խախտում՝ Արցախում․ ՌԴ ՊՆ
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր...
Ադրբեջանը կրակ է բացել արտեզյան ջրհորը նորոգող արցախցիների ուղղությամբ
Այսօր կեսօրին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Տեղեկությունը հայտ...