ԵՄ-ն պատրաստ է Վրաստանին զրկել ֆինանսավորումից. Բորել
Եվրամիությունը պատրաստ է Վրաստանին զրկել Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորումից և մատակարարումներից, եթե երկրում ուժի մեջ մնա օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բորելը բացատրել է, որ «դա կարելի է անել անմիջապես», քանի որ ընթացակարգը չի պահանջում համայնքի անդամների ձայների մեծամասնությունը, չնայած այն հանգամանքին, որ ԵՄ երկրներից մեկը (Հունգարիան) չի աջակցում այս հարցում Վրաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքականությանը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ասել է, որ «Վրաստանն առաջ չի գնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով, եթե կառավարությունը չփոխի իր կուրսը»։
Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը վերջնական՝ երրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Դրան կողմ է քվեարկել 84, դեմ՝ 30, ձեռնպահ՝ 58 պատգամավոր։ Երկրի նախագահը վետո էր դրել դրա վրա և այն անվանել էր «ռուսական օրենք», որը հակասում է Սահմանադրությանը և եվրոպական չափանիշներին: Խորհրդարանում այս վետոն հաղթահարվեց ձայների մեծամասնությամբ, խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ստորագրեց փաստաթուղթը, և օրենքն ուժի մեջ մտավ հունիսի 3-ին։ Օրինագծի քննարկումն առաջացրել է զանգվածային բողոքներ երկրի ներսում և դժգոհություն Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել՝ կոչ անելով Բաքվին ազատել բոլոր հայ գերիներին
ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձև...
Հայաստանը ստացել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու Վաշինգտոնի հրավերը. ԱԳՆ խոսնակ
Հայաստանն ընդունել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերըՀայաստանն ստացել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ գործ...
Մերձմոսկովյան Ֆրյազինում հրդեհի զոհերի թիվը աճել է
Մերձմոսկովյան Ֆրյազինում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի, հայտնում է Mash-ը` հղում անելով տարածաշրջանի արտա...
Թարմացված տվյալներ՝ Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունից
Դաղստանում կիրակի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և մի...