Ես կհրաժարվեմ «սուպերնախարարություն տերմինից. Սուրեն Պապիկյան
Ես կհրաժարվեմ «սուպերնախարարություն» տերմինից, այո մեր նախարարությունը բավականին մեծ է և իհարկե, խնդիրներ կան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով, մեկ գերատեսչության տանիքի տակ բոլորին հավաքելը որոշակի ժամանակ կպահանջի. «Մենք հիմա լլծված ենք այդ կարևոր գործին:
Կրկնվող ստորաբաժանումների օպտիմալացումը տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Հաջորդիվ արդեն ըստ անհրաժեշտության կլինի»:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս փուլում որևէ աշխատակից չի հեռացվել աշխատանքից. բոլորը շարունակում են աշխատել՝ հավելելով, որ կրկնվող վարչությունների լավագույն մասնագետները կընտրվեն ըստ չափորոշիչների:
«Մեր խնդիրը պրոֆեսիոնալների ներգրավելն է և պրոֆեսիոնալներին պահելը»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ինքը քիչ կապ է ունեցել էներգետիկ ոլորտի հետ, ինչպես է կարողանալու ղեկավարել այդ բլոկը, Սուրեն Պապիկյանն արձագանքեց. «Կառավարումը, մենեջմենթը կարող է շատ հաճախ կապ չունենալ մասնագիտության հետ: Կարծում եմ՝ թե էներգետիկան, թե տրանսպորտը, թե մյուս ենթակառուցվածքները, որոնք միավորվել են մեկ նախարարության ներքո, դրանք կառավարելու համար նախարարությանը հատկացվել են հնարավորություններ, որոնցից մեկը նեղ մասնագիտություն ունեցող փոխնախարարների ինստիտուտն է: Մեր նախարարությունն ունի 6 փոխնախարար, որոնցից յուրաքանչյուրը ղեկավարելու է մեկ ոլորտ:
Մենք պահպանել ենք 6 փոխնախարար՝ 12-ի փոխարեն: Այսինքն դա արդեն կրճատված տարբերակն է»:
Նմանատիպ հոդվածներ
Դատախազը միջնորդեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գնում եմ Արդարադատության նոր նախարարին ներկայացնելու․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ գնում է Արդարադատության նոր նախարարին...
Քոչարյանի և մյուսների գործով բողոքները քննող դատավոր Արմեն Դանիելյանը ինքնաբացարկ չհայտնեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Արմեն Դանիելյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակ...
Իրավիճակը Լարսում. արդյո՞ք Վրաստան ավտոմեքենաների մուտքն արգելվում է. պարզաբանում
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտք...