Չէ, չեմ ուրախացել, որ զոհվածների ծնողները քարեր են շպրտել պատգամավորների վրա․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Չէ, չեմ ուրախացել, որ զոհվածների ծնողները քարեր են շպրտել պատգամավորների վրա ։ Դա ուրախանալու բան էլ չէ ։ Բայց դա սպասելի էր, դա անխուսափելի էր ։ Ամիսներ շարունակ մենակ էի էդ մարդկանց խնդիրների կողքին։ Չհասկացող շատերը հարցնում էին, դու ի՞նչ գործ ունես դրա հետ ,դու խի՞ ես խառնվում դիակն եկավ ,թե չէ ,դիակ դուրս բերեցին, թե՞ չէ , գտա՞վ զինվորին, թե՞ չէ ։
Քո գործը Նիկոլի կողքը կանգնելն է,քեզ դրա համար ենք ընտրել(ես դրա համար չէի ընտրվել,եթե իմանայի...)
Անկեղծ, սրտի մեծ ցավով նայում ու լռում էի,թե որքան չհասկացող մարդկանցով ենք շրջապատված ։
Գիտե՞ք, եթե շատերը գային և ինձ հետ լինեին էդ ծնողների կողքին ,այսօր գրառումներիցս վատ չէին զգա, որ 11 ամիս անց զինվորի ճանաչելի դին գտել են սառնարանում, ինձ հետ կռիվ կտային, մի հատ հարց կլուծեին,մի հատ ուս ավել կլիներ գլուխ դնելու ու թեկուզ լաց լինելու։ Կգային մի հատ հարց կտային,թե էդ ԴՆԹ սեկվենատորը որ խաբեցիք զոհվածի ծնողներին ու առաք,որը պետք չի գալիս ,քանի՞ զոհվածի ընտանիքի տան տեր կդարձներ, քանի վիրավորի հարց կլուծեր և մի շարք այլ հարցեր,այսօր էլ խայտառակ վերաբերմունքին չէիք արժանանա։
Հիմա չեմ մեղադրում էդ ծնողներին, քանի որ ես եմ տեսել, թե ինչպես տուն ու տեղից կտրված էդ մարդիկ ամիսներով Արցախում անքուն,ընտանիքները թողած տղաների դիերն էին փնտրում ։ Իրենք էին ԱԻՆ շորերից հագնում միանում որոնողական աշխատանքների ու թե ի՜նչ բթացած հույզերով երեկոյան հաշվետվություն տալիս . այսօր գտանք մի քանի դի և մի քանի մարմնի մասեր...
Անհաղորդ մարդի՛կ, գոնե մի արդարացրեք այս անասնական սառնասրտությունը բոլոր օղակներում ...
Անտանելի է արդեն․․․․․․ »։
Նմանատիպ հոդվածներ
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
ԵՊՀ դասախոս Յուլիա Անտոնյանը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Երկրորդ բաց նամակ առողջապա...
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ճանաչում է Արցախի Հանրապետությունը. ադրբեջանցիները ջղաձգվում են
Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում տեղադրված փաստաթղթի համաձայն ՝ այս տարվա օգոստոսի...
Քչերը գիտեն, որ Մակունցը Նյու Յորք քաղաքում մտել է հայկական եկեղեցի ու արժանացել է համայնքի «ջերմագույն» ընդունելության․ Գևորգ Գրիգորյան
Բժիշկ-ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Քչերը գիտեն, որ Լիլիթ Մակունցը Ն...
«Օրենքով գողերի»-ի, «օբշյակներ»-ի դեմ պայքարը՝ միֆ. ով է իշխանությունների մտերիմ քրեական հեղինակությունը․ Armlur
Ինչպես հայտնի է՝ 2020 թվականին փետրվարի 18-ին ՀՀ նախագահը ստորագրել էր ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումն...