Վրաստանի նախկին վարչապետը խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննության ժամանակ խոստովանել է անօրինական եկամուտ ստանալու փաստը: Դրա մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետական անվտանգության ծառայությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Էմզար Գագնիձեն:
«Այսօր նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հարցաքննվել է Պետական անվտանգության ծառայությանն առընթեր Կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունում: Նա լիովին համագործակցում է քննության հետ և խոստովանել է մի քանի տարվա ընթացքում ապօրինի եկամուտ ստանալու փաստը»,- ասել է Գագնիձեն:
Ըստ Գագնիձեի՝ առաջիկա օրերին քննչական մարմինը կորոշի, թե ինչպես դասակարգել Ղարիբաշվիլիի գործողությունները և ինչ խափանման միջոց ընտրել նրա նկատմամբ:
Վրաստանի գլխավոր դատախազությունը ավելի վաղ հայտնել էր Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված ութ անձանց տներում խուզարկությունների մասին: Ավելի ուշ Պետական անվտանգության ծառայությանը հայտնեց, որ նախկին պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների տներից առգրավվել է ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլար, 198 թանկարժեք իր և ժամացույց, արժեքավոր կտավներ, հազարավոր էջ փաստաթղթեր, 50 բջջային հեռախոս և 119 էլեկտրոնային սարք։ Գլխավոր դատախազությունը ավելի ուշ հայտնել է ևս 4 միլիոն դոլարի առգրավման մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը
«Ամեն ինչ անում ենք, որ այս իրավիճակն արագ փոխվի: Մյուս կողմից՝ ուզում ենք այնպես անենք, որ մեր արժանապատվությունը չկորց...
Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դիմադրության շարժման համահարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյա...
Քաղաքացին ընկել է Զովունի - Եղվարդ ճանապարհի ջրանցքը
Մայիսի 21-ին, ժամը 10:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Արևաբաց» ռեստորանի...
Արայիկ Հարությունյանը հանդիպում էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տնօրենի հետ․ Խանումյան
Դեռ իմ նախարար եղած ժամանակ ակտիվ շփում կար Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ԼՂ տարած...