Փաշինյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղարի հետ
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հանդիպումը:
Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ Կառավարության և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի երկխոսությունը՝ համոզմունք հայտնելով, որ այն շարունակական կերպով կզարգանա ու էլ ավելի կամրապնդվի: Կողմերը ընդգծել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև երկխոսությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության և ժամանակակից աշխարհի մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա:
Սուրբ Աթոռի պետքարտուղարը վստահություն է հայտնել, որ Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապի գահակալությամբ ևս երկկողմ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կամրապնդվեն:
Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ նշել է, որ իր համար պատիվ էր մասնակցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությանը՝ հավելելով, որ նրա կյանքը մեզ հիշեցնում է, որ նույնիսկ տառապանքի ժամանակներում հավատքն ու քաջությունը կարող են հաղթահարել դժվարությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, կարևորել հումանիտար խնդիրների հասցեագրումը: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ օրակարգի տարբեր հարցերի։
Նմանատիպ հոդվածներ
«Վիզներդ կտեսնեք, բայց մեզ նահանգի, ղեկավարին էլ` նահանգապետի կարգավիճակում չեք տեսնի». ՔՊ-ական պատգամավոր
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել, որում ասված...
ԱԺ-ն փոխնախագահ է ընտրում․ ՔՊ-ն հայտարարեց՝ կապահովեն անհրաժեշտ ձայներ ընդդիմության ներկայացուցչի համար
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կապահովի անհրաժեշտ ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի ԱԺ փոխնախագահ...
Մակրոնին պարգևատրվեցին Ֆրանսիայի Պատվո լեգիոն-Մեծ խաչ շքանշանով
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Վահագն Խաչատուրյանի հանդիպումը պետական այցով Հայաստանի Հանրապ...
Մարուքյանն՝ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման մասին
Արդեն մեկ օր է, ինչ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը. մատակարարումների միակ ուղին 120 հազար մարդու համար, որից 30...