Ռուսաստանը չի համակերպվի պարտադրվող կանոններին. Շոյգու
ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում մեկնարկել են ծրագրեր, որոնք ուղղված են հավաքական Արևմուտքին Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության նախապատրաստմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Լոնդոնի և Փարիզի կողմից հրահրվող և հովանավորվող եվրոպական էլիտաները շարունակում են աչքի ընկնել Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու անհրաժեշտության մասին աղաղակող հայտարարություններով։ Այս նյարդայնացնող աղմուկի նվագակցությամբ ՆԱՏՕ-ում և Եվրամիությունում մեկնարկել են ծրագրեր, որոնք ուղղված են հավաքական Արևմուտքին Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության նախապատրաստմանը։ Այս ագրեսիվ քայլերը, ինչպես նաև ՆԱՏՕ -ի շարունակական առաջխաղացումը դեպի արևելք, դեպի Ռուսաստանի սահմաններ, գեբելսյան քարոզչության լավագույն ավանդույթներով հիմնավորվում են ռուսատյաց հերյուրանքներով»,- հայտարարել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ ձևավորվել է պետությունների համաշխարհային մեծամասնությունը, որոնք Ռուսաստանի օրինակով չեն ցանկանում համակերպվել Արևմուտքի կողմից կոպտորեն պարտադրվող «կանոնների վրա հիմնված կարգի» հետ։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մեղադրել է ադրբեջանական կողմին
Երեկ երեկոյան, Բաքու պաշտոնական այցի նախօրեին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել Ադրբեջանի պետական Az...
Խոշոր չափի գումար, ապօրինի անշարժ գույք, ի՞նչ կգանձվի Քոչարյանից․ Դատախազություն
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել է, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ...
Պահանջում ենք տեսնել ատեստավորման արդյունքները՝ Պուշկինի անվան դպրոցի ծնողները կբողոքարկեն
Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողներն պահանջում են տեսնել, ատեստավորման արդյունքները։Auroranews-ի հետ զրույցում բողոքի ա...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին՝ ժամը 00:25-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ս...