Մենք պաշտպանելու ենք եկեղեցին․ Դավիթ Ղազինյան
Ժողովուրդն այլեւս չի հանդուրժում այս իշխանություններին, պարզապես պետք է ճիշտ կազմակերպում։ Այս մասին այսօր Մայր Աթոռի բակում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Պետք է ճիշտ կազմակերպում ճիշտ ուժի, մարդու կողմից, մնացածն ինքնըստինքյան կլինի»,- ասել է նա։
Անդրադառնալով եկեղեցու դեմ գործող իշխանությունների արշավին, Ղազինյանը նշել է, որ հարյուր հազարավոր հավատացյալներ պատրաստ են եկեղեցուն պաշտպանել այնպես, ինչպես իրենց տները։
«Մենք պաշտպանելու ենք եկեղեցին, ինչպես կպաշտպանենք մեր տները, եթե ոչ ավելի ակտիվ։ Սա միայն մեր շարժմանը չի վերաբերում, հավատացեք՝ կան հարյուր հազարավոր հավատացյալներ, որոնք հասկանում են՝ եկեղեցին ինչ է»,- ասել է նա։
Նշենք, որ «Մեր ձեւով» շարժումը հավաք է կազմակերպել Մայր Աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ
Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն։ Այս պահին ևս մեկ հանդիպում է ընթ...
Իսրայելի վարչապետը կոշտ է արձագանքել Էրդողանի հայտարարությանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 27-ի իր ելույթում կտրուկ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էր...
Հայաստանն ակնկալում է Իրանի աջակցությունը Ադրբեջանի սադրիչ գործողություններին վերջ դնելու համար. Արտաշես Թումանյանը՝ ԻԻՀ նախարարին
Մայիսի 16-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար...
Փաշինյանը նշել է՝ որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կա...