Զանգվածային ծեծկռտուք՝ հայհոյանքեր, ընդհուպ մինչև դանակահարություն՝ Բյուրեղավանի համայնքապետարանում
Երեկ գիշեր Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է 24News-ը։
Գլխավոր «դերակատարներն» են եղել Բյուրեղավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը և «Արդար Հայաստան» կուսակցության ցուցակով ավագանու կազմում ընդգրկված, հետագայում իշխող «Միասնություն» դաշինքին միացած Վարդան Սուքիասյանը, ինչպես նաև համայնքապետի թիմակիցներից ևս 10 անձ:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, մոտ 40 րոպե վիճաբանել են իրար հետ. ծեծել, հայհոյել, հարցն ընդհուպ հասել է դանակահարության:
Մեզ պատմեցին նաև, որ դեռ օրեր առաջ Բյուրեղավանի քաղաքապետի առաջին տեղակալ Դանիել Դանիելյանը հողային հարցերի վերաբերյալ տհաճ քննարկում է ունեցել համայնքի բնակիչ Սուրիկ Թադևոսյանի հետ: Երբ վերջինիս գիշերը հանդիպել է համայնքում տեղադրված սուրճի ապարատներից մեկի մոտ, արհեստական լարվածություն է ստեղծել մանրադրամի վերաբերյալ, ապա վիճաբանել:
Ըստ մեր աղբյուրի՝ արդեն Վարդան Սուքիասյանը թքել է Թադևոսյանի վրա, ինչպես նաև հարվածել: Նշենք նաև, որ Վարդան Սուքիասյանը ԵԿՄ-ական, Բյուրեղավանի տարածքային կառույցի ղեկավար Մուշեղ Սուքիասյանի տղան է:
Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Քննչական կոմիտեից արձագանքել են․
«Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, 4 անձ ձերբակալվել է»,- հայտնում են Քննչական կոմիտեից։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ՄԱԿ-ում կրկին թվարկել է իր միջնորդությամբ ավարտված պատերազմները
Գազայում պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի, իսկ մնացած պատանդներն ազատ արձակվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոն...
Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի գնումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել դադարեցնել իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի բոլոր գնումները:Թրամփը զգուշաց...
ԿԸՀ-ն պարզաբանում է տարածել
ԿԸՀ-ն պարզաբանել է Ազգային ժողովի հերթական ընտրություններին ընտրողների թվի «տարբերությունը».«Կարևորելով հանրությանը պատշ...
Իսրայելն արհամարհանքով մերժում է բռնակալ Էրդողանի հերթական PR քայլը. ԱԳՆ
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը Ստամբուլի գլխավոր դատախազության որոշումը՝ Բենիամին Նեթանյահուի և իսրայելցի մի ք...