
Կալուգայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները

Կալուգայի Գրաբցևո օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) խոսնակ Արտյոմ Կորենյակոն:
Հոկտեմբերի 17-ի գիշերը նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկվել Սարատովի (Գագարին), Սամարայի (Կուրումոչ), Կրասնոդարի (Պաշկովսկի) և Կալուգայի (Գրաբցևո) օդանավակայաններում: Սահմանափակումները վերացվել են նույն առավոտյան:
Այդ ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ միջոցները Ռուսաստանի մարզերում ոչնչացրել են ուկրաինական 61 անօդաչու թռչող սարք: Երեսուներկու անօդաչու թռչող սարք է խփվել Ղրիմում, 13-ը՝ Ռոստովի մարզում, վեցը՝ Սև ծովում և հինգը՝ Բրյանսկի մարզի երկնքում: Երկու անօդաչու թռչող սարք է խփվել Տուլայի և Մոսկվայի մարզերում, իսկ մեկ այլ անօդաչու թռչող սարք է խփվել Կուրսկի մարզում:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Պուտինի աշխատակազմին տեղափոխող ինքնաթիռը երկու ժամ չէր կարողանում թռչել Պուլկովո օդանավակայանից։