Թրամփի արձագանքը` Իրանի հետ կապված Ռուսաստանի առաջարկին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում հարգանք և հետաքրքրություն է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը Ռուսաստանի կողմից աջակցելու պատրաստակամության նկատմամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Անկասկած։ Հարգալից և շահագրգիռ պատասխան, կասեի։ Թե ինչպես կարձագանքեն նրանք գործնականում, առանձին հարց է», - ասել է Ռյաբկովը՝ պատասխանելով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը Ռուսաստանի առաջարկին ԱՄՆ-ի արձագանքի վերաբերյալ հարցին։
Ռյաբկովի խոսքով՝ նախկինում եղել են իրավիճակներ, երբ ԱՄՆ-ն հայտարարել է մեկ բան, սակայն գործել՝ այլ կերպ։ «Եվ ընդհանուր առմամբ, այն հարցը, թե ինչպես համատեղել մտադրությունները և գործնական գործողությունները, այսօր ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում ամենակարևորներից մեկն է»։
«Սա տարածվում է ամբողջ օրակարգի վրա՝ լինի դա ուկրաինական ճգնաժամը, Մերձավոր Արևելքի իրավիճակը, այդ թվում՝ Իրանը և Հորմուզի նեղուցը, այսպես կոչված երկկողմ գրգռիչները և Վաշինգտոնի համար շատ շատ անպատասխան հարցեր», - ասել է Ռյաբկովը։
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը մեկուկես ժամանոց հեռախոսազրույց են ունեցել։ Նախագահները քննարկել են իրավիճակը հատուկ ռա...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...