
Անի խոշորացված համայնքի բնակիչները փակե՞լ են Երևան-Գյումրի ճանապարհը

Аuroranews.am-ը տեղեկություն է ստացել, որ այս րոպեներին Շիրակի մարզի Լանջիկ ( Անի խոշորացված համայնք) գյուղի բնակիչները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը։ Ըստ լուրի՝ պատճառը համայնքում առկա ջրի խնդիրն է։ Մենք կապ հաստատեցինք Շիրակի մարզպետարանի հետ, որտեղից ասացին, որ փակ ճանապրհի կամ բողոքի ակցիայի մասինտեղեկություն չունեն։ Փորձեցինք կապ հաստատել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հետ, վերջինս, սակայն, զանգերն անջատում էր։ Նոր տեղեկություններ ստանալուն պես անմիջապես կտեղեկացնենք: