Ծառուկյանի տանը պահվող կենդանիները տեղափոխվում են Կենդանաբանական այգի
Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները, այս մասին հայտնել ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Մեկ տասնյակ ընկերություններ, որոնք գործում են «Մուլտի գրուպի» կազմում, դադարեցրել են իրենց գործունեությունը, և շուրջ 7000 աշխատակիցներ այսօրվանից սկսած պարապուրդի են մատնված։ Ավարտվել է նաև խուզարկությունը Գագիկ Ծառուկյանի ընդունելությունների տանը։ Այնտեղ նաև կենդանիներ էին պահվում, որոնք ունեն պահման լավագույն պայմանները։ Որքան էլ սահմռկեցուցիչ թվա` այդ կենդանիներն հիմա քնեցվել են, որպեսզի տեղափոխեն այլ վայր»,-ասել է նա։
Երևանի քաղաքապետարանից էլ հայտնել են, որ Քննչական գործողությունների ընթացքում Երևանի քաղաքապետարանի առաջարկով մասնավոր առանձնատանը պահվող կենդանիները տեղափոխվել են Կենդանաբանական այգի։ Կենդանիները կգտնվեն մասնագետների հսկողության և խնամքի ներքո։
Նմանատիպ հոդվածներ
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...