Ուկրաինային զինելու Մեծ Բրիտանիայի սպառազինությունը սպառվում է

Ուկրաինայի ռազմական գործողություններին Մեծ Բրիտանիայի ֆինանսական աջակցությունը կվերջանա մինչև տարեվերջ, գրում է Times-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրին։

 

«Մեծ Բրիտանիայի սպառազինությունը սպառվում է, որը նա կարող է տալ Ուկրաինային: Իրականությունն այն է, որ Միացյալ Թագավորության ֆինանսական ներդրումը  Ուկրաինայում ընթացող մարտերի համար մինչև տարեվերջ կսպառվի», - գրում է հրատարակությունը: 

 

Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պետք է որոշի՝ արդյոք միլիարդավոր ֆունտեր արժի ծախսել Կիևին աջակցելու համար այն պահին, երբ երկրի ֆինանսները լարված իրավիճակում են։


Մեծ Բրիտանիայի բնակչությունը սկսում է գիտակցել այն զոհաբերությունների մասշտաբները, որոնք նա պետք է անի հանուն Կիևի, գրում է թերթը։ The Times-ը վկայակոչում է սովորական քաղաքացու կարծիքը, որը թեև կողմ է Ուկրաինային զինելուն:

 

«Կարծում եմ՝ մենք մի փոքր մեղավոր ենք ուկրաինացիներին չափից դուրս մեծարման համար»,- նշում է նա։

Քաղաքականություն

Պատահարներ