Նեթանյահուն դեմ է արտահայտվել Թուրքիային F-35 տրամադրելուն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան չպետք է վերականգնվի ամերիկյան F-35 կործանիչների ծրագրում։
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է նրանց F-35-ներ և շարժիչներ տանք մյուս կործանիչների համար», - ասել է նա երկուշաբթի օրը Fox News-ին տված հարցազրույցում։
Նեթանյահուի խոսքով՝ Թուրքիայի կողմից F-35 կործանիչների ձեռքբերումը կարող է խախտել Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը։
ԱՄՆ-ն 2019 թվականին Թուրքիային բացառեց F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան պայմանագրով ձեռք բերեց ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր։
Վաշինգտոնը հայտարարել էր, որ S-400 համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ-ի համակարգերի հետ և մտահոգություն էր հայտնել, որ S-400-ի և F-35 կործանիչների համատեղ օգտագործումը կարող է Ռուսաստանին հասանելիություն տալ կործանիչների ռադարային ստորագրության և բնութագրերի վերաբերյալ տվյալներին։
Bloomberg-ի աղբյուրների հաղորդմամբ՝ 2025 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ պատրաստ է քննարկել Թուրքիայի կողմից F-35-ների գնման հարցը, սակայն «դեռևս որևէ համաձայնության չեն հասել»։