Իրանի ԱԳ նախարարն Աֆղանստանին և Պակիստանին զսպվածության կոչ է արել
Իրանի և Աֆղանստանի արտաքին գործերի նախարարներ Աբբաս Արաղչին և Ամիր Խան Մութթաքին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և երկկողմ հարաբերությունները։ Այս մասին հյատնում է իրանական Mehr լրատվականը։
Նշվում է, որ Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ժամանակ խորը մտահոգություն է հայտնել Աֆղանստանի և Պակիստանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների վերաբերյալ՝ կոչ անելով երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել, դադարեցնել ռազմական գործողությունները և լուծել վեճերը երկխոսության և բանակցությունների միջոցով:
Նա ընդգծել է, որ երկու մուսուլման հարևանների միջև շարունակական լարվածությունը ոչ միայն կհանգեցնի մարդասիրական կորուստների, այլև կխաթարի ամբողջ տարածաշրջանի կայունությունը։
«Իրանի արտաքին գործերի նախարարը նաև վերահաստատեց Թեհրանի պատրաստակամությունը՝ նպաստելու լարվածության մեղմացմանը և նպաստելու երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը»,- նշել է իրանական լրատվականը։
Իր հերթին նախարար Մութթաքին Արաղչիին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին և ընդգծել, որ Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը նախընտրում է երկխոսությունն ու խաղաղությունը՝ ռազմական բախման փոխարեն։
Հավելենք՝ վերջին օրերին Պակիստանի և Աֆղանստանի սահմանային շրջաններում տեղի են ունեցել զինված բախումներ, ինչի հետևանքով երկու կողմերն էլ ունեցել են զոհեր և վիրավորներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։ &nb...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պայմանավոր...
Թրամփն ասում է՝ եթե ինքը լիներ իշխանության, ռուս-ուկրաինական կոնֆլիկտից հնարավոր կլիներ խուսափել․ ես համաձայն եմ․ Պուտին
Աշխարհում չկա և չի լինի մի ուժ, որը բոլորին կթելադրի՝ ինչ անել կամ ինչպես շնչել։ Փորձեր եղել են, բայց անհաջող։ Այս մասին...