Քաղաքականություն
Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի արդյունքում պայմանավորվել են համագործակցել տարածաշրջանային կայունության հասնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:
«Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են համագործակցության մասին՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով ՝ հենվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) աջակցության վրա», - նշված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի առաջնորդները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ տարածաշրջանային կայունության հասնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ռուս զինծառայողներն ի՞նչ գործողություններ են կատարում Տավուշի սահմանագծին. մարզպետը մանրամասնում է. «Հետք»
Արշակ Կարապետյանը կարգադրել է անհապաղ կրակ բացել և ոչնչացնել բոլոր նրանց, ովքեր կփորձեն զենքով հատել Հայաստանի սահմանը. bagramyan26
Իմ մարմինը միայն իմ մարմինն է. ԵՊՀ դասախոսը բաց նամակով դիմել է Առողջապահության նախարարին
5.0