ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին ողջունեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, այնուհետև վարչապետին դիմավորեցին Լենինգրադի մարզի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ, Ֆինանսների կոմիտեի նախագահ Ռոման Մարկովը, Լենինգրադի մարզի կառավարության արտաքին կապերի կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Իննա Բիգոտսկայան, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանը նախ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին, ապա ընդլայնված ձևաչափով հանդիպումներին: Կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության գործունեության արդի հարցերը, կներկայացվեն համագործակցության հետագա խորացմանն ու եվրասիական միասնական շուկայի գործունեության բարելավմանն ուղղված խնդիրները։
Նախատեսվում է նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 4 տարվա աշխատանքների արդյունքների ամփոփում և ԵԱՏՄ-ի՝ 2020թ.-ի նախագահության փոխանցում Բելառուսի Հանրապետությանը։
Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից ի պատիվ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների կտրվի աշխատանքային ճաշ։ Նշենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին՝ Երևանում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը մասնակցում է ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ոչ, շնորհակալ եմ» Պուտինը` Փաշինյանին
Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստ։ Նիստի ավարտին, երբ արդեն պետք է ստ...
Վարչապետը տեսանյութ է հրապարակել «ընտանեկան փախուստից»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հետևյալ գրառմամբ․«Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդա...
Անիի սահմանը բացվում է հայերի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարարության և Շիրակի մարզպետարանի համատեղ աշխատանքի արդյունքում գալիք տարվանից...