Ինձ վճարում էին այնքան, որ հերիքում էր մետրոյով ԱԳՆ-ի շենք հասնելուն․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, թե որքան աշխատավարձ է ստացել, երբ նոր է սկսել աշխատել նախարարությունում։
«Երկիրը փլատակների մեջ էր։ Ինձ վճարում էին այնքան, որ հերիքում էր մետրոյով ԱԳՆ-ի շենք հասնելուն։ Նույնիսկ չգիտեմ՝ ԱՄՆ–ի Պետդեպարտամենտում որևէ մեկը կաշխատե՞ր, եթե նրան հարյուր դոլար վճարեին։ Ինձ ավելի քիչ էին վճարում»,- ասել է Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ ինքն ու ԱԳՆ մյուս աշխատակիցները տնից էին ուտելիք բերում իրենց հետ, որովհետև փող չկար։ Զախարովան այդ տարիներին գումար է վաստակել չինացի զբոսաշրջիկների համար թարգմանություններ անելով։
Ընդ որում, ինչպես նշել է դիվանագետը, իր դեպքն առանձնահատուկ չէր. այն ժամանակ ԱԳՆ-ում քիչ չէին մարդիկ, որոնք պետական ծառայության էին գալիս ոչ փողի կամ փառքի համար։
«Մենք եկել էինք ինչ-որ ներքին զգացումով և հավատով, որ դա պետք է անել»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Այս համատեքստում նա նշել է, որ երբ տեսնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, զգում է, որ նա նույնպես ինչ-որ ներքին հավատով է առաջնորդվում։
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ Թրամփի դեմ մահափորձից
Նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Քոուլ Թոմաս Ալենը հրաձգությունից կես ժամ առաջ սելֆի է արել Washington...
Հարցվածների 76%-ը ողջունում է Թուրքիայի ռազմական օպերացիան Սիրիայում
«Areda Survey» հետազոտությունների կենտրոնը սոցհարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու, թե հանրությունն ինչպես է...
Թուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Ինքնաթիռը, որում գտնվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտակարգ վայրէջք է կատարել:APA- ի հաղորդմամբ`...
Սիրիա առաքելություն ուղարկելը համաձայնեցված էր եղել դեռևս Սարգսյանի կողմից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հատկապես նախկին իշխանության ՀՀԿ ներկայացուցիչները բավական կոշտ քննադատեցին կառավարությանը Սի...