Հարցվածների 76%-ը ողջունում է Թուրքիայի ռազմական օպերացիան Սիրիայում
«Areda Survey» հետազոտությունների կենտրոնը սոցհարցում է իրականացրել Թուրքիայում՝ պարզելու, թե հանրությունն ինչպես է վերաբերվում Սիրիայի հյուսիս-արևելքում թուրքերի սկսած «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը: Սոցհարցմանը մասնակցել է 2160 քաղաքացի: Նրանց 76%-ը ողջունել է Սիրիայում ծավալվող Թուրքիայի ռազմական գործողությունները:
Հարցման մասնակիցների 77.2%-ը վստահ է, որ Թուրքիան հաջողելու է այդ օպերացիան, 46.5%-ը կարծիք է հայտնել, որ Թուրքիան դեռ մի բան էլ ուշացրել ներխուժումը Սիրիա: Նրանց 73.3%-ն այդ ռազմագործողությունը ոչ թե «պատերազմ» է որակել, այլ՝ «ահաբեկչության դեմ պայքար»:
Մասնակիցների 74.5%-ը համոզված է, որ «խաղաղության ակունք» ռազմական գործողությունն ապահովելու է Թուրքիայի ներքին անվտանգությունը:
67.9%-ի կարծիքով` գործողության թիրախում է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունն է, իսկ ըստ 20.3%-ի`ԱՄՆ-ն:
«Հարկ եղած դեպքում կմասնակցե՞ք այդ ռազմական օպերացիային» հարցին, մասնակիցների 77.8%-ը դրական, 22.2%-ը բացասական պատասխան է տվել, հայտնում է ermenihaber.am-ը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ռազմական գործողությունները դատապարտողների դեմ քրեական հետապնդումներ են իրականացվում: Սոցցանցերում ռազմագործողությունը քննադատող 839 օգտատեր է հայտնաբերվել, որից 62-ը եղել է Գերմանիայից, Անգլիայից և Ֆրանսիայից:
Թուրքիայի ոստիկանությունը «սև քարոզչություն իրականացնելու, ժողովրդի մեջ ատելություն տարածելու» հոդվածի հատկանիշներով 186 քաղաքացու բերման է ենթարկել: Բերման ենթարկված կասկածյալներից 24-ը ձերբակալվել է, իսկ 78-ը՝ ազատ արձակվել: Մյուսների նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ. Ռուբեն Մելիքյան
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ։ Այս մասին ֆեյսբուքյան ի...
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»
Ադրբեջանցի հաքերները ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի էջերից մեկում գրել են «Ղարաբաղն Ադրբեջան է», ընդ որում արդեն 2 ժամից...
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է տվել և գրառում կատարել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իրեն ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավ...
ՍԴ-ն մերժեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը
Սահմանադրական դատարանը մերժել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը: Հիշեցնեն...