
Իմ երազանքն է՝ Հայաստանում այլևս չլինեն քաղաքական հետապնդումներ․ Արամ Վարդևանյան

Մենք պետք է փոխենք այս իրավիճակը և միասնաբար ասենք այո՛, ես իմ եղբոր պահապանն եմ: Ասենք՝ այո,՛ ես իմ Սրբազանների պահապանն եմ, ես ազգային բարերարի պահապանն եմ, ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ: Այս մասին «Մեր ձևով» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:
«Վերջին յոթ տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական հետապնդումներով քաղբանտարկյալների պաշտպանություն եմ իրականացրել և իրականացնում եմ: Ես տեսել և տեսնում եմ անարդարությունը: Իմ երազանքն է, որ մեր Հայաստանում, մեր երկրում այլևս չլինեն քաղաքական հետապնդումներ, չլինեն քաղբանտարկյալներ:
Սա մեծ երազանք չէ, սա մի բան է, որ պետք է անենք և անելու ենք՝ մեր ձևով»,-նշեց նա:
Նա հավելեց, որ կհաղթեն անարդարությունը, որովհետև ինչքան էլ դժվար լինի՝ արդարությունը միշտ էլ հաղթում է, իրավունքը՝ գերակայում: