Քաղաքականություն

Կառավարողը ես եմ, էդպես եմ ճիշտ գտել․ Էդգար Ղազարյանի քրոջ հեռացման մասին ՊՈԱԿ-ի տնօրենը

Կառավարողը ես եմ, էդպես եմ ճիշտ գտել․ Էդգար Ղազարյանի քրոջ հեռացման մասին ՊՈԱԿ-ի տնօրենը

«Դեղերի փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում տեղի ունեցած կադրային փոփոխությունները դարձել են քննարկման թեմա՝ հատկապես նախկին փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանի ազատման հարցից հետո։


Կոռույցի ղեկավարը պարզաբանել է, որ վերջին տարիներին իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում հաստիքների կրճատում։ Կրճատվել է 2 փոխտնօրեններից մեկի հաստիքը։


«Երբ ես ընդունվել եմ եղել է 4 փոխտնօրեն, հետո մնացին 2-ը։ Հիմա նպատակահարմար եմ գտնու, որ լինի միայն մեկը, որևէ ցուցում չի եղել, հենց իրեն հեռացնելու։»,- նշել է տնօրենը։


Պաշտոնական բացատրությունների հանաձայն՝ կենտրոնում տեղի ունեցած գործընթացները կապված են եղել կազմակերպության լուծարման և հետագա վերակազմավորման հետ, որը մեկնարկել է ավեի վաղ՝ կառավարության որոշումների շրջանակում։


Հիշեցենք, որ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը հայտնել էր, որ իր ընտանիքի նկատմամբ, իր խոսքով, քաղաքական ճնշումներ են իրականացվում։ Նա նշել էր, որ 2026 թվականի հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից մեկ օր անց՝ հունիսի 8-ին, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով իր քույրը՝ Լիլիթ Ղազարյանը, ստացել է աշխատանքից ազատվելու պահանջ։ Նրա հրաժարվելուց հետո, ըստ Ղազարյանի, նա հեռացվել է աշխատանքից։ 


Սակայն ավելի ուշ հարց-պատասխանի ժամանակ Անահիտ Ավանեսյանը հերքել է իր որոշմամբ ընդդիմադիր Էդգար Ղազարյանի քրոջ` Լիլիթ Ղազարյանի աշխատանքից ազատումը: 


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250