Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկություններ հայտնել անհայտ կորածների մասին
Ադրբեջանը հաստատում է իր պատրաստակամությունը՝ անհայտ կորած անձանց խնդրով համագործակցելու հայկական կողմի հետ և բաց է աշխարհի համար։
Այս մասին «Անհայտ կորածների խնդրի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը:
Ինչպես նշել է նա, առաջարկվում է ձևավորել մի համակարգ, որի միջոցով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիները հնարավորություն կունենան գաղտնի տվյալներ փոխանցել անհայտ կորած անձանց, այդ թվում՝ նրանց թաղման վայրերի վերաբերյալ։
«Տրամադրված տեղեկատվությունն օգտագործվելու է բացառապես մարդասիրական նպատակներով, և այն տրամադրող անձը ոչ մի պարագայում պատասխանատվության չի ենթարկվի։ Նպատակն է՝ նպաստել անհայտ կորած անձանց ճակատագրի բացահայտմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Քիմիայի քննության շուրջ բողոքը հասել է վարչապետին
ՀՀ քիմիայի ուսուցիչները, քննությանը մասնակցած դիմորդներն ու նրանց ծնողները դիմում-խնդրանքով դիմել են ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ...
Ինչու է Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք կատարել. մանրամասներ
Նախնական տվյալներով՝ Գյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Մախաչկալայում հարկադիր վայրէջք է կատարել հերմետիկության կորստի...
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ավարտվել է Ռուստամ Ստեփանյանի «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործի նախաքննությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննությ...