Ժամանց

GTA 6․ 1 օրում՝ 3 միլիարդ դոլար․ ինչ է հայտնի սպասվող խաղի մասին

GTA 6․ 1 օրում՝ 3 միլիարդ դոլար․ ինչ է հայտնի սպասվող խաղի մասին

Rockstar Games-ի նոր խաղը՝ GTA VI-ը, դեռ պաշտոնապես չի թողարկվել, բայց արդեն դարձել է համաշխարհային մեծ քննարկման թեմա՝ թե՛ գնի, թե՛ սյուժեի ու թե՛ հետաքրքրության առումով։


Ըստ ռուսական պետական լրատվամիջոցի՝ РИА Новости-ի հրապարակման, խաղի նախապատվերը որոշ երկրներում արդեն հասանելի է և Ռուսաստանում սկսվում է մոտ 6799 ռուբլուց։ Քանի որ օգտատերերը չեն կարող ուղղակիորեն գնել խաղը PlayStation Store-ից կամ Xbox Store-ից, շատերը ստիպված են օգտվել միջնորդ ծառայություններից, ինչի պատճառով գինը երբեմն ավելի բարձր է լինում։



Գրանցվել է մոտ 39 միլիոն նախապատվեր և շուրջ 3 միլիարդ դոլար եկամուտ  մեկ օրում։



Սյուժեի մասին հայտնի է, որ գլխավոր հերոսներն են Ջեյսոնը և Լուսիան։ Նրանք փորձում են հեշտ գումար վաստակել, բայց հայտնվում են վտանգավոր քրեական պատմության մեջ՝ Լեոնիդա կոչվող նահանգում։ Ըստ նկարագրության՝ նրանց միակ ելքը այդ իրավիճակից դուրս գալն է՝ միասին գործելով։



Առանձնահատուկ նորություն է այն, որ GTA շարքում առաջին անգամ խաղացողները հնարավորություն կունենան խաղալ նաև կին գլխավոր կերպարով՝ Լուսիայի դերով։



Բացի գլխավոր հերոսներից, խաղում կլինեն նաև տարբեր երկրորդական կերպարներ՝ հաքերներ, բիզնեսի տերեր, երաժշտական պրոդյուսերներ և հանցագործներ, որոնք ավելի կենդանի և իրական կդարձնեն խաղի աշխարհը։


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ժամանց բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250