Շոգից հետո՝ ամպրոպ ու կարկուտ․ եղանակը նոր անակնկալներ է պատրաստում
Հուլիսի 3-5-ին, հատկապես երեկոյան ժամերին, մայրաքաղաքի որոշակի հատվածներում հնարավոր են կարճատև տեղումներ անձրևի տեսքով և ամպրոպ, որի ընթացքում քամու արագությունը կարող է հասնել 15-18 մ/վ-ի։
Հանրապետության տարածքում հունիսի 30-ի և հուլիսի 3-ի ուշ երեկոյան, հուլիսի 1-ի գիշերային ժամերին, ինչպես նաև հուլիսի 4-ին և 5-ին՝ կեսօրից հետո, որոշ շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 1-ի ցերեկը, հուլիսի 2-ին, ինչպես նաև հուլիսի 3-ի, 4-ի և 5-ի գիշերները սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկային ժամերին և հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...
Խոշոր հրդեհ Թուրքիայում․ կրակը հասել է անտառային գոտի
Թուրքիայի Իզմիր նահանգի Դիքիլի շրջանի գյուղատնտեսական տարածքներից մեկում հրդեհ է բռնկվել, որն այնուհետև տարածվել է անտառ...