Քաղաքականություն

ՄԱԿ Անվտանգության խորհրդին չի հաջողվել հետաձգել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը

Marine 141 դիտում
ՄԱԿ Անվտանգության խորհրդին չի հաջողվել հետաձգել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը

ՄԱԿ Անվտանգության խորհրդին չի հաջողվել ընդունել Ռուսաստանի և Չինաստանի առաջարկած բանաձևը, որով կհետաձգվեր Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը։


Փաստաթղթին աջակցություն են հայտնել Ալժիրը, Չինաստանը, Պակիստանը և Ռուսաստանը: Միացյալ Թագավորությունը, Դանիան, Ֆրանսիան, Հունաստանը և այլ երկրներ դեմ են արտահայտվել:


ՄԱԿ մամուլի ծառայության տվյալով՝ բանաձևի նախագիծը ներկայացվել է ի պատասխան Ֆրանսիայի, Գերմանիայի և Միացյալ Թագավորության ավելի վաղ արած առաջարկի՝ վերականգնելու հակաիրանական պատժամիջոցները, որոնք կասեցվել էին 2015 թվականի միջուկային համաձայնագրից հետո։


Լոնդոնը, Փարիզը և Բեռլինը մեղադրել են Թեհրանին միջուկային զենքի ձգտելու համար: Քվեարկությանն ընդառաջ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը մեղադրել է եվրոպական և ամերիկյան կողմերին՝ էսկալացիա հրահրելու համար:


Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Թեհրանը չի հարգում միջուկային զենքի չտարածման համաշխարհային ռեժիմը: Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ պատրաստ են դիվանագիտական կարգավորման:


Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակն Արևմուտքի ձախողման հետևանքն է: Աբբաս Արաղչիի ձևակերպմամբ՝ Միացյալ Նահանգները դավաճանել է դիվանագիտությանը, իսկ եվրոպական եռյակը՝ թաղել այն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250