ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմության դիմումները հեռանկար չունեն. Սուրեն Գրիգորյան
Ընդդիմադիրների դիմումները որևէ հեռանկար չունեն, բայց որոշումը կայացնելու է ՍԴ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
«Այո, կիսում եմ կարծիքը, որ ընդդիմադիրների դիմումները որևէ հեռանկար չունեն, բայց բնականաբար որոշում է բարձր դատարանը: Սա քաղաքական ամբիոն չէ, մենք գտնվում ենք բարձր դատարանում և սա իրավական գործընթաց է, ու շատ հայտարարություններ, մտքերին արձագանքներ, որոնք քաղաքական միջավայրում կարձագանքեի, այստեղ հասկանալով, որ այլ միջավայրում ենք գտնվում, չեմ արձագանքում: Եթե պարոն Մինասյանին մոռանանք, այստեղ հիմնականում ներկայացուցիչները քաղաքական գործիչներ չեն, դրա համար ես իրենց դիտարկում եմ որպես ներկայացուցիչ, ինչու ոչ գործընկեր։
Ինչ վերաբերում է իրենց դիրքորոշումներին, ընդհանուր առմամբ հիմնական մասը, որոնք ուղղված են ընտրությունների արդյունքը անվավեր ճանաչելուն, անհիմն եմ համարում, իսկ առանձին դեպքերում միջնորդությունների մասով լինում է նաև, որ չեմ առարկում, եթե խնդիր չեմ տեսնում: Մենք բացարձակապես կաշկանդված չենք ցանկանում ենք, որ դատարանը ամբողջ եղելությունը պարզի»,- նշել է Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսները պետք է հասկանան, որ Հայաստանը չի ձևացնում, թե երկիր է. Սիմոնյանի աղմկահարույց հարցազրույցը
Այն խարդախությունների քանակը և այն հնարքների քանակը, որոնք փորձել և օգտագործել են մեր դեմ այս նախընտրական քարոզարշավում,...
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. ԶԼՄ
«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ...
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել: Հակակոռուպցիոն դատարանի խոսնակը «Ազատության» հետ զրույցո...
ԲՀԿ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել. «Քանի որ անդադար զանգեր եմ ստանում տարբեր լրատվամիջոցների...