Քաղաքականություն

TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի համար. ԱԳ փոխնախարար

Edita 60 դիտում
TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի համար. ԱԳ փոխնախարար

«TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի, երկխոսության և մարդկանց միջև շփումների համար», - Կամպալայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանը:


«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ խաթարվել է բազմակողմ համագործակցությունը է, նվազել է պետությունների միջև փոխվստահությունը, իսկ միջազգային իրավունքը բախվում է մարտահրավերների, Հայաստանը հավատացած է, որ միջազգային հարթակները պետք է միավորեն ջանքերը համարժեք և ժամանակին արձագանք ապահովելու համար: Մենք պետք է վճռական լինենք` մեժելու ուժի կիրառումը և ցանկացած գործողություն, որը կխախտի պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։


Մենք համոզված ենք, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը կբացահայտի տարածաշրջանի լայնածավալ տարանցիկ և առևտրային ներուժը։ Ավելին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ մաս հանդիսացող TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի, երկխոսության և մարդկանց միջև շփումների համար՝ նպաստելով ավելի լայն կայունությանը և բարգավաճմանը։ Այս նախաձեռնություններն արտացոլում են Հայաստանի տեսլականը՝ փոխակերպելու մեր տարածաշրջանը մշակույթների և շուկաների կամրջի՝ հիմնված խաղաղության և համագործակցության վրա։ Մենք ակնկալում ենք Չմիավորման շարժման աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և TRIPP նախագծին:


Եվ վերջապես, 2026թ. հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը»,- հայտարարել է ԱԳ փոխնախարարը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250