Պուտինը և Սի Ծինփինը հայտարարություն են ստորագրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ստորագրել են համատեղ հայտարարություն համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին, որոնք նոր դարաշրջան են թևակոխում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի համատեքստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթն ստորագրվել է ռուս-չինական լայնամասշտաբ բանակցությունների արդյունքներով։ Ինչպես ավելի վաղ պարզաբանել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դա ծավալուն փաստաթուղթ է՝ բաղկացած ավելի քան 30 էջից:
«Այնտեղ, բնականաբար, կնշվի մեր երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը և կուրվագծվեն երկկողմ կապերի ամբողջ համալիրի զարգացման հետագա ուղիները, հավաստված է Ռուսաստանի և Չինաստանի առաջատար դերն արդար և ժողովրդավարական կարգերի ձևավորման գործում»,- հավելել է նախագահի օգնականը:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Չինաստանում է գտնվում պետական այցով, որն առաջինն է վերընտրվելուց և պաշտոնը ստանձնելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք․ Փաշինյան
«Մենք պետք է ստեղծենք պետություն, որտեղ տառապելը գերնպատակ չի, ու մենք հիմա դրանով ենք զբաղված»։ Այս մասին կառավարության...
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն երկու պատճառով». Փաշինյան
Երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ի կատարում ապրիլի 19-ին ընդունված համատեղ նիստի ընդունած արձանա...
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ստորագրել․ Փաշինյան
Այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։ Այս մասի...
Վրաստանի խորհրդարանն ընդունեց «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն ավելի վաղ բողոքի ալիք էր բարձրացրել երկրում...