Իմ այցը ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի այցի հետ կապ չունի. Նարիշկին

Իմ այցը Երևան կապված չէ ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բըրնսի վերջերս կայացած այցի հետ։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ ԱՄՆ ԿՀԳ ղեկավարի այցը Երևան կապված է իր գալու հետ:

«ԱՄՆ  Կենտրոնական հետախուզական գործակալության տնօրեն Ուիլյամ Բըրնսի այցը Հայաստան կարող է և կապված լինել իմ այցի հետ, սակայն իմ Երևան գալը ոչ մի կապ չունի դրա հետ»,- Երևանում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝  պատասխանելով լրագրողի հարցին։
 

Քաղաքականություն