Հայտնաբերվել են էլեկտրաէներգիայի թերգրանցումներ՝ ՀԷՑ-ի Մասիսի ցանցում. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի Մասիսի էլեկտրական ցանցում հայտնաբերվել է ավելի քան 830 հազար կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի թերգրանցում, որը ինքնավար արտադրողները (արևային կայաններ) մատակարարել են ցանցին։
«Այս դեպքում թերգրանցումներն առնչվում են շուրջ 435 սպառող սուբյեկտների (ֆիզիկական և իրավաբանական անձինք), ում ՀԷՑ-ի կողմից դարձյալ պետք է մարվի այս անգամ արդեն ձևավորված 830,055 կՎտ.ժ կուտակումը, ինչը կրկին անխուսափելիորեն ընկերությանը պատճառելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ»,–գրել է Պետրոսյանը։
Նա շեշտել է, որ արձանագրված նոր փաստերի առթիվ իր կողմից պատշաճ հաղորդում կներկայացվի Գլխավոր դատախազություն, ինչպես նաև համապատասխան գրություն կհասցեագրվի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին։
Նմանատիպ հոդվածներ
Մենք հայ համայնքի կողքին ենք ընդդեմ բռնության. Լոս Անջելեսի քաղաքապետ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է Լոս Անջելեսի քաղաքապետի թվի...
Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց կազմակերպելու ենք ժողովրդի ընդվզումը. Իշխան Սաղաթելյան
Եթե ստորագրվի այն, ինչի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, լինելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ նոր կապիտուլյացիա և ո...
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբե...
«Կարող ենք կազմակերպել հայկական ապրանքների անցումն Ադրբեջանի տարածքով». Միրզոյան
Ֆինլանդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական «Lännen Media» լրատվական գործակալ...