Ես չեմ համագործակցում որևէ կուսակցության հետ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում. Աճեմօղլու
Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» շաբաթաթերթում հրապարակվել է Դարոն Աճեմօղլուի պարզաբանումը՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու հրապարակումների հետ կապված։
Աճեմօղլուն մասնավորապես նշել է, որ ինքը չի հարում հայաստանյան որևէ քաղաքական ուժի:
Աճեմօղլուն «Ակոս»-ին պարզաբանել է. «Ես ուղերձ եմ ուղարկել նրանց համաժողովի համար, բայց ես որևէ կապ չունեմ քաղաքական ուժի հետ»:
Հավելենք, որ Աճեմօղլուի ելույթից առաջ շարժման առաջնորդներից մեկը՝ Նարեկ Կարապետյանը, հայտարարել է, որ Աճեմօղլուն որպես խորհրդատու և փորձագետ կմասնակցի շարժման աշխատանքներին Հայաստանի տնտեսական զարգացման ծրագրի վերաբերյալ: Իր ելույթում Աճեմօղլուն ընդգծել է, որ «արհեստական բանականությունը և դրա բերած հնարավորությունները կարևոր են Հայաստանի զարգացման համար»:
Աճեմօղլուն «Ակոսի»-ի հարցմանն ի պատասխան մասնավորապես նշել է․ «Ես չեմ համագործակցում որևէ կուսակցության հետ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Թուրքիայում: Ես հաղորդագրություն ուղարկեցի նրանց համաժողովի համար, բայց ես որևէ կապ չունեմ քաղաքական ուժի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանում Զելենսկու քայլը վիրավորական են որակել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քայլը, կապված իր նախկին վրացի գործընկեր Միխաիլ Սաակաշվիլիի հետ, վիրավորական է։ Այս...
Ով ասում է, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, նա պետական հանցագործ է. Մետաքսե Հակոբյան
Ով ասում է, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում, նա պետական հանցագործ է. Այս մասին հոկտեմբերի 30-ին Արցախի Ազգային...
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչա...
«Ժամանակ». Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում կներկայացնի
«Ժամանակ» թերթը գրում է. Հնարավոր է, որ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարականի դիմում ներկայա...