
Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունից

Ֆաշիստական ձևով ձերբակալել են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին։ Այս մասին քիչ առաջ հայտնել է իրավապաշտպաններից Ռուբեն Մելիքյանը։
«Դատն ավարտվեց, դուրս էինք գալիս մեքենաներով, այդ պահին նկատեցինք դիմակավորված անձինք շատ կոշտ ձեւով հանեցին մեկին մեքենայից, իրենց մեքենան նստեցրին ու պոկվեցին։ Շրջադարձ արեցինք, տեսանք, որ այդ մեքենան, որից իջեցրել էին այդ անձին, համարները հիշեցինք, եկանք հետաքրքրվեցինք ու պարզվեց՝ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւի մեքենան է։ Դեպքը տեղի է ունեցել 17.40-17.50–ի սահմաններում։ Չգիտենք՝ ուր են տարել Կոչուբաեւին»,– ասել է Մելիքյանը։
Ըստ տեղեկությունների՝ փաստաբանին տեղափոխել են Քննչական կոմիտե։
Հիշեցնենք` Շենգավիթի դատարանից ԱԱԾ-ն բերման է ենթարկել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին: Հայտնի չէ թե, որ ուղղությամբ են տարել, բայց պատճառը, կարծես թե, Կոչուբաևի այսօրվա կոշտ գրառումն է եղել: