Քաղաքականություն

Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է․ ԱՄՆ զինված ուժեր

Ofelya 635 դիտում
Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է․ ԱՄՆ զինված ուժեր

ԱՄՆ զինված ուժերը  հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման թիրախներին՝ ի պատասխան Պալմիրայում անցյալ շաբաթ սիրիական-ամերիկյան պարեկախմբի վրա իրականացված հարձակման, որի հետևանքով զոհվել էր երեք ամերիկացի։ Այս մասին հայտնում է bbc.com-ը։


ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X սոցիալական հարթակում գրել է, որ «Բազեի հարված» գործողության շրջանակում հարվածներն ուղղված են եղել «Իսլամական պետության զինյալներին, ենթակառուցվածքներին և զենքի օբյեկտներին»։


«Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ Այսօր մենք որսացինք և սպանեցինք մեր թշնամիներին։ Նրանցից շատերին։ Եվ մենք կշարունակենք»,- հավելել է Հեգսեթը։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում իրականացված գործողությունն անվանել է «շատ լուրջ պատասխան հարված»։


Հավելենք՝ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարային։ Հանդիպումից հետո Սիրիան միացել է «Իսլամական պետության» դեմ պայքարող 88 երկրներից բաղկացած միջազգային կոալիցիային։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250