Ֆրանսիայի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում քննարկման ժամանակ անդրադարձել են ԼՂ հակամարտությանը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հուլիսի 13-ին և 14-ին տեղի ունեցած քննարկումների ընթացքում ի շարս այլ հարցերի անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ։
«Ես նշել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կարգավիճակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր խաղաղությանն ուղղված մեր համատեղ ջանքերի մասին»,- ասել է նախարար Լը Դրիանը:
Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության, նախարարը և պետքարտուղարը քննարկել են Ուկրաինայի իրավիճակին, Ռուսաստանի հետ հարաբերություններին, Իրանի միջուկային ծրագրին և միջազգային հրատապ այլ զարգացումներին առնչվող հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ալիևի Մոսկվա մեկնելու նպատակը. Պաշտոնական Կրեմլը հաստատեց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Ադրբեջանի իր գործընկեր Իլհամ Ալիևի հ...
Փաշինյանն ու Պուտինը վաղը Մոսկվայում կհանդիպեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտ...
«Իմ քայլի» պատգամավորը լքում է խմբակցությունը
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արա Մելիքջանյանը, որն այսօր՝ հուլիսի 15–ին, Ազգային ժողովում երդվել էր, խմբակցություն...
Հայտնի է նոր արտգործնախարարի անունը. ԶԼՄ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ իշխանությունները վեջնական որոշում են կայացրել, որ ԱԳ նախարար կնշանակեն Անվտանգու...