Պուտինը հանդես է եկել մի շարք հայտարարություններով
Ռուսաստանը մտադիր է ամրապնդել իր դիրքերը՝ որպես համաշխարհային էներգետիկ առաջնորդի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսական նավթային հատվածը կայուն է աշխատում, ՌԴ-ն ապահովում է նավթի համաշխարհային արտադրության մոտ 10%-ը»,- ասել է նա:
Պուտինը նաև հայտարարել է, որ ԵՄ-ի դեմարշը միայն արագացրել է ռուսական գազի վերահասցեավորումը դեպի այլ հուսալի ուղղություններ
«Ռուսաստանն աշխատում է իր գազի ոլորտի արտահանման ներուժի ավելացման ուղղությամբ»,- հավելել է ՌԴ նախագահը:
Վերջինս նաև խոսել է աւյն մասին, որ ածուխը շարունակում է զգալի մասնաբաժին ունենալ համաշխարհային էներգետիկ հաշվեկշռում:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր Է BRICS-ի գծով խորացնել համագործակցությունը ատոմային ոլորտում գլոբալ հարավի երկրների հետ:
«Թվային տնտեսությունը ատոմային էներգիայի պահանջարկ ունի: Ռուսաստանը հորիզոնում 15 տարի նախատեսում է ներդնել ավելի քան 29 գիգավատ հզորությամբ ատոմակայաններ, այդ թվում՝ փոքր ԱԷԿ-ներ»,- եզրափակել է Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կուզեի հավատալ խաղաղությանը. Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ տեղյակ չէ համացանցում քննարկվող այն նյութերից, որոնք վերաբերու...
Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահե Ղազարյան, դուք ինձ շատ լավ եք ճանաչում. Բագրատ Սրբազանը` զգուշացրեց նախարարին
Եթե որևէ ձևով՝ որևէ քայլ, որևէ բռնություն, որևէ ապօրինի հրաման եղավ, անհանդուրժելի է լինելու, ես առաջինն եմ կանգնած լինե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ենք մեղավոր․ Ալեն Սիմոնյան
Ժամանակին ընկերությունները, շոու բիզնեսի աստղերը վախենում էին ծպտուն հանել, եկեղեցականները վախենում էին քիթը սև քողերի տ...