Ֆրանսիայի սենատը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. նախագիծ
Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.
Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը,
Դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում,
Կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը,
Կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,
Նշում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով,
Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները,
Կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից,
Կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար,
Կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:
Բանաձևը համահեղինակել են Սենատի բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկվել է բանաձև, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, կոչ է անում կանխել ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման հետագա փորձերը, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառմամբ և Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխավորմամբ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարյուրավոր սպանված, խեղված և անհետ կորած մարդիկ, կես միլիոն փախստական. ՀՀ ԱԳՆ–ն՝ Բաքվում հայերի ջարդերի մասին
Բաքվում հայերի ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ բնակչության բռնի տեղահանման և էթնիկ զտման քաղաքականության գագաթնակետն էին...
Ի հայտ են եկել Արցախի ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ, որոնք կփոխանցվեն Ադրբեջանին. ՀՀ ԱԱԾ
Հայաստանի Հանրապետությունը արտահայտելով իր հավատարմությունը Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և ելնելով հումանիտար նկա...
ԵՄ-ը Հունգարիայի վարչապետի դեմ բանաձև է ընդունել
Եվրախորհրդարանն աջակցել է Հունգարիայի վարչապետ Օրբանին դատապարտող բանաձեւին «ԵՄ արժեքների համակարգված խարխլման» և Ուկրաի...
Պարգևավճարը՝ օրենքի պահանջ. նոր նախագիծն ընդունվեց. «Ժողովուրդ»
«Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջանի քննարկվող նախագծերի շարքում է թաքնված՝ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառ...