Փոփոխություններ հայտարարագրման համակարգում
ԱԺ ՔՊ խմբակցությունը ներկայացրել է օրինագիծ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել համընդհանուր հայտարարագրման համակարգում և պարզեցնել այն։ Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց այն՝ առաջարկելով տալ հավանություն։
«Հիմնական փոփոխությունն այն է, որ նախատեսվում է հայտարարագրերը նախալրացնել ՊԵԿ-ի կողմից և հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ՝ մուտք գործելու ՊԵԿ-ի կայք»,-հայտնել է Արման Պողոսյանը և հավելել՝ այնտեղ կարող են ստուգել հայտարարագրի ճշտությունը և կատարել լրացումներ։
Ըստ փոխնախարարի՝ եթե չկան հայտարարագրի լրացումներ, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը, սովորական կանոնի համաձայն, հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված. «Իհարկե, այս տարվա համար կա ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է»։
Նա նաև տեղեկացրել է, որ օրինագծով կհանվի հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված տուգանքը:
Նմանատիպ հոդվածներ
Դեղագործների ամենամեծ ակցիան վերջին 10 տարվա ընթացքում․ Ֆրանսիայում դեղատների մեծ մասը փակ է
Ֆրանսիայում դեղատների 75%-ից 90%-ը փակ է հինգշաբթի դեղագործների համընդհանուր գործադուլի պատճառով: Այս մասին հայտնում է F...
Ոսկու և արծաթի գների կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
Միջազգային ապրանքային շուկաներում արձանագրվել է թանկարժեք մետաղների գների անկում։ Նյու Յորքի COMEX բորսայի տվյալներով՝ դ...
Փաշինյանը պաշտոններ կառաջարկի՞ իր հետ համերաշխ ուժերին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակությանը 3 տարի պառակտած եւ ատելության մթնոլորտ սերմանած Նիկոլ Փաշինյանը ընտրություններ...
Չինաստանի ԱԳ նախարարը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում կխոսի կորոնավիրուսի մասին
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին փետրվարի 13-15-ը այցով կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի 56-րդ անվտանգությ...