Դեղագործների ամենամեծ ակցիան վերջին 10 տարվա ընթացքում․ Ֆրանսիայում դեղատների մեծ մասը փակ է
Ֆրանսիայում դեղատների 75%-ից 90%-ը փակ է հինգշաբթի դեղագործների համընդհանուր գործադուլի պատճառով: Այս մասին հայտնում է Franceinfo-ն։
Գործադուլի նախազգուշացումը իշխանություններին ուղարկվել է երկու սեկտորային արհմիությունների՝ Դեղագործների ֆեդերացիայի (FSPF) և Միացյալ դեղագործների միության (USPO) կողմից: Նրանց տվյալներով՝ մայիսի 30-ին Ֆրանսիայի 20 500 դեղատներից 15-18 հազարը կփակվեն։
Նշվում է, որ գիշերային հերթապահ դեղատները բաց են մնալու, ակցիան կազդի միայն ցերեկային ժամերի վրա։ Ինչպես նշում է ռադիոկայանը, սա դեղագործների ամենամեծ ակցիան է վերջին 10 տարվա ընթացքում։
Նրանք կառավարությունից պահանջում են դեղերի դեֆիցիտի դեմ պայքարի ծրագիր, ինչպես նաև բարձր աշխատավարձ:
Նշվում է, որ դեղագործները դատապարտում են պետության կողմից ծայրահեղ ցածր աջակցությունը. 2023-2027 թվականներին յուրաքանչյուր դեղատան համար լրացուցիչ հատկացվում է ընդամենը 5500 եվրո, մինչդեռ ոլորտի փորձագետները պահանջում են մոտ 20 հազար եվրո մեկ դեղատան համար։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ արքեպիսկոպոսը՝ Հանրապետության հրապարակում հրեշտակի զգեստով քաղաքացու մասին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադարձավ երեկ բավական մեծ աղմուկ հանած «հրեշտակի» միջադեպի...
Կհստակեցվեն նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպման պայմանները
Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատա...
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել
Հավաքի մասնակիցներին հորդորում ենք զերծ մնալ հակաիրավական գործողություններից, հարգել այլոց իրավունքները, ենթարկվել հասար...
Հունիսի 2-ին տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․ «Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ, հունիսի 2-ին նախատեսված հեծանվա...