Փաշինյանը` «Զանգեզուրի միջանցքի», «Թրամփի ուղու» և Ալիևի հետ հանդիպման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է Կոպենհագենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից և ընդհանուր առմամբ Բաքվի հետ իրենց շփումներից։ Նա այդ մասին հայտարարեց կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
Փաշինյանը հավելեց` Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, և դա իրականություն է, որը դժվար է անտեսել։ Նրա խոսքով` խաղաղության ինստիտուցիոնալացման գործընթացն ընթացքի մեջ է։
ՀՀ վարչապետը նաև վստահեցրեց, որ «Զանգեզուրի միջանցքի» հարց իր համար գոյություն չունի։ Նա հիշեցրեց, որ Կոպենհագենում Ալիևի հետ հանդիպմանն այդ հարցը քննարկվել է, և արդյունքը եղավ այն, որ Երևանի և Բաքվի պաշտոնական հաղորդագրություններում ենթակառուցվածքների և հաղորդակցման ուղիների ապաշրջափակման համատեքստում հիշատակվում է «Թրամփի ուղին», ոչ թե որևէ այլ տարբերակ:
«Թեման հանվել է օբյեկտիվ հիմքերի բացակայության պատճառով»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն ու Ալիևը հոկտեմբերին արդեն երեք անգամ հանդիպել են՝ Կոպենհագենում, Դուշանբեում և Շարմ Էլ Շեյխում։ Կոպենհագենում նրանք հանդիպել են հոկտեմբերի 2–ին։
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը սպառնալիք է․ հեռուստաբանավեճի նախաշեմին Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի գործող ղեկավար Ջո Բայդենի հետ հինգշաբթի նախատեսված հանրային հեռուստաբանավեճի նախա...
Բորելը չի հավատում, որ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելը կհանգեցնի խաղաղության
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն իսպանական Pais թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինային ռազմական օգնութ...
Չի կարելի խաբել ժողովրդին. Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է 2010 թ. հուլիսի 17-ին արտահայտած մտքերից մեկը․ «Չի...
Ուկրաինայի Զինված ուժերը ներկայումս «պատռում են թևերը»․ Պրիգոժին
Ուկրաինայի Զինված ուժերը ներկայումս «պատռում են թեւերը» Արտյոմովսկի ուղղությամբ, վերախմբավորվում են Զապորոժյեում ե...