Քաղաքականություն

Ուկրաինայի Զինված ուժերը ներկայումս «պատռում են թևերը»․ Պրիգոժին

Ուկրաինայի Զինված ուժերը ներկայումս «պատռում են թևերը»․ Պրիգոժին

Ուկրաինայի Զինված ուժերը ներկայումս «պատռում են թեւերը» Արտյոմովսկի ուղղությամբ, վերախմբավորվում են  Զապորոժյեում եւ առաջիկայում հակահարձակման կանցնեն։ Այս մասին հայտարարել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, համապատասխան տեսանյութը երեքշաբթի հրապարակվել է նրա մամուլի ծառայության Telegram ալիքում։

 

«Այսօր նրանք (ուկրաինական զորքերը) պատռում են թեւերը Արտյոմովսկի ուղղությամբ, վերախմբավորվում են Զապորոժյեում եւ առաջիկայում հակահարձակման կանցնեն: Նրանք շատ հստակ ասում են․ հակահարձակումը կլինի հողի վրա, այլ ոչ թե հեռուստացույցով», - նշել է նա։

ՄՌԸ «Վագները» չի լքի Արտյոմովսկը (ուկրաինական անվանումը՝ Բախմուտ) եւս մի քանի օր, չնայած նրան, որ ստացել է պահանջված արկերի միայն 10 տոկոսը, ասել է Պրիգոժինը։ Նա նաեւ հավելել է, որ ռուսական ուժերին Արտյոմովսկում մնացել է վերահսկողության տակ առնել 2 քկմ։

 

«Այժմ գլխավոր խնդիրը պահեստներում գտնվող զինամթերքով բոլորին ապահովելն է: Մայիսի 7-ին մեզ խոստացել էին, որ կտրվեն։ Մայիսի 8-ին՝ գիշերվա ժամը երկուսին մարտական ​​հրաման է ստացվել, որում գրված էր՝ «տալ ամեն ինչ»։ Այսօր մայիսի 9-ն է։ 8-ին ժողով է եղել, որի ժամանակ մեզ տվել են պահանջվածի 10 տոկոսը։ Մեզ ուղղակի անամոթաբար խաբել են: Մենք չենք լքի Արտյոմովսկը, կպնդենք եւս մի քանի օր»,- Պրիգոժինի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։ 

 

Հիշեցնենք, որ «Վագներ» ՄՌԸ  հիմնադիր Եվգենի Պրիգոժինի նախօրեին հայտնել էր, որ երկուշաբթի՝ մայիսի 8-ին, Արտյոմովսկում (Բախմուտ) ստորաբաժանումները առաջ են անցել 130 մետր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250