Քաղաքականություն

Բայդենը սպառնալիք է․ հեռուստաբանավեճի նախաշեմին Թրամփը հայտարարություն է արել

Բայդենը սպառնալիք է․ հեռուստաբանավեճի նախաշեմին Թրամփը հայտարարություն է արել
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի գործող ղեկավար Ջո Բայդենի հետ հինգշաբթի նախատեսված հանրային հեռուստաբանավեճի նախաշեմին իր ընդդիմախոսին Միացյալ Նահանգների գոյության համար սպառնալիք է…

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի գործող ղեկավար Ջո Բայդենի հետ հինգշաբթի նախատեսված հանրային հեռուստաբանավեճի նախաշեմին իր ընդդիմախոսին Միացյալ Նահանգների գոյության համար սպառնալիք է անվանել:


«Ջո Բայդենը սպառնալիք է ժողովրդավարության, ինչպես նաև մեր երկրի գոյատևման և գոյության համար»,- գրել Է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում։


Հիշեցնենք՝ հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը (Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 5-ին) ԱՄՆ-ում կանցկացվի ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջին նախընտրական բանավեճը։ Բանավեճի կազմակերպիչը CNN հեռուստաալիքն է, որը համարվում է դեմոկրատական։


Բանավեճը տեղի կունենա Ատլանտայում և կտևի 90 րոպե։ Մասնակիցները կխոսեն հերթով, միմյանց ընդհատելու հնարավորություն չի լինի։ Գլխավոր թեմաները, ըստ մասնագետների, լինելու են ներքին խնդիրները՝ առաջին հերթին տնտեսությունը, ինչպես նաև միգրացիան։


Հարցումների համաձայն՝ Թրամփն առաջատար է ամերիկացիների համակրանքի համար մղվող պայքարում հեռուստաբանավեճերից առաջ՝ նրան աջակցում է 49%-ը, իսկ Բայդենին՝ 45%-ը։ ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250