Փաշինյանն անդրադարձել է երեկ հոգևորականների ձերբակալություններին
Ես բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ այս գործընթացները, որոնք տեղի են ունենում կամ որոնց մասին հայտարարվում են, դրանք որևէ կերպ դուրս լինեն իրավական ընթացակարգերից կամ օրենքի շրջանակներից: Ես դա պարզապես բացառում եմ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով այն հարցին, որ արդյոք Փաշինյանի քաղաքական հայտարարություններից հետո է իրավական գործողությունները իրականացվում:
«Ես ոչ բոլորին հրահանգներ տալու լիազորություն ունեմ և էլ չեմ ասում, որ չեմ կարծում, թե ՀՀ-ում կան պաշտոնյաներ, ովքեր պատրաստ են ապօրինի հրահանգներ իրականացնել:
ՀՀ-ում պետական ինստիտուտները գործում են իրենց լիազորությունների և իրենց վերապահված իրավունքների շրջանում: Նույնիսկ եթե հրահանգ տրվի, ով է այդ հրահանգի ապօրինի գործողության պատասխանատվությունը վերցնելու, պարզապես չկա նման բան:
ՀՀ-ում մի այսպիսի երևույթ կա, կարող է պարզվել, որ քրեական պատասխանատվությունից խուսափելու լավագույն ձևը ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալելն է: Ես երեկ Լուրերն էի նայել և իմացել, որ հաղորդում է եղել հանցագործության մասին և հաղորդմանը եղել է արձագանք:
Չի լինում քրեական ընթացակարգ առանց հաղորդագրության»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք` Մկրտիչ Սրբազանը կալանավորվեց երկու ամսով, դատարանը նաև տեսակցությունները սահմանափակեց այլ անձանց հետ՝ բացառությամբ մերձավոր ազգականի՝ մոր։
Նմանատիպ հոդվածներ
Վարդևանյանը` Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Երևանի քաղաքապետի պաշտոնի շո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ կցանկանաք փոխանցել Պուտինին․ լրագրողը՝ Զելենսկիին
ԱՄՆ-ում Զելենսկիին հարցրել են, թե ինչ կցանկանար փոխանցել Պուտինին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, ո...
Փաշինյանը հետ չի կանգնել հոգևոր մեծ հավաք կազմակերպելու մտքից․ Ալեքսանյան
Փաշինյանը հետ չի կանգնել Էջմիածնում հոգևոր մեծ հավաք կազմակերպելու մտքից, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույց...
Չինաստանը դեմ է ՌԴ-ին G20-ից հեռացնելու մտադրությանը
Ռուսաստանը «Մեծ քսանյակ»-ի (G20) կարևոր անդամ է, այս ձևաչափին մասնակցող երկրներից ոչ մեկն իրավունք չունի դրանից դուրս թո...