Վարդևանյանը` Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․
«Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը առաջարկում եմ դիտարկել սահմանադրականության ու ժողովրդավարության տեսանկյունից.
1. Իշխանության կրողը՝ ժողովուրդն է (մշտապես կրկնում էին այս իշխանությունները), ժողովուրդը 2018 թվականին կոնկրետ քաղաքապետի թեկնածուի վերաբերյալ կատարել էր ընտրություն, այսօր ժողովուրդը մասնակից չէ գործընթացին:
2. Ժողովրդավարական լեգիտիմությունը չի ճանաչում ֆորմալիզմ: Ֆորմալիզմը այն է, որ ձևական իմաստով ընտրվել է ավագանի, որը սակայն ընտրվելու պահին ներկայացվել է կոնկրետ քաղաքապետի անձի թեկնածուով և հենց այդ պայմանավով՝ խնդրել է քվե: Առանց ժողովրդի մասնակցության այդ նույն անձն՝ այլևս քաղաքապետ չէ:
3. Փաստացի նույն ուժը քաղաքապետի թեկնածուով 2018 թվականին ստացել էր Երևանցիների ընտրությանը մասնակցած 80% վստահություն, 2021 թվականին ակնհայտ ընտրախախտումների, վարչական ռեսուրսի չարաշահումների պայմաններում ստացել է Երևանցիների 40% վստահություն: Լեգիտիմության կորուստը շատ պարզ վարժությամբ է բացահայտվում»:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը զգուշացրել է` ագրեսիվ գիծը շարունակելու դեպքում ռազմատեխնիկական պատասխան կստանան
ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Ռուսաստանը նահանջելու տեղ չունի։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ռո...
«Ժողովուրդ ջան կներեք, որ ամիսներ շարունակ տուժեցիք». Վարդևանյանը` ՍԴ որոշման մասին
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը գրառում է արել. «ՊՇՌ հետազոտումների ծախսը մեր Հայրենակիցների վրա թողնելը...
Ալիևը բարձրացրել է զինվորականների աշխատավարձերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկրի ուժային կառույցների զինվորականների եւ քաղաքացիական աշխատակիցների աշխատավարձերի բարձ...
ՆԱՏՕ-ն ՌԴ-ին կոչ է արել խաղաղ և հանգիստ Սուրբ Ծնունդ ապահովել բոլորի համար
ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, բայց չի հրաժարվի իր հիմնական սկզբունքներից: Այս մասին DPA գործակալությանը...