Փաշինյանը հետ չի կանգնել հոգևոր մեծ հավաք կազմակերպելու մտքից․ Ալեքսանյան
Փաշինյանը հետ չի կանգնել Էջմիածնում հոգևոր մեծ հավաք կազմակերպելու մտքից, այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Փաշինյանը հետ չի կանգնել, դա տեղի է ունենալու։ Այս պահի դրությամբ դեռ օրը որոշված չէ, բայց դրա մասին, միանշանակ, կհայտարարենք ու դա տեղի կունենա։ Դա շատ կարևոր մի հավաք է լինելու»,-ասաց Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել՝ կոչ անելով պատրաստ լինելու Էջմիածնի կենտրոնական հրապարակում հոգևոր մեծ հանդիպման։
«Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»,- գրառման մեջ նշել էր Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցներն...
Մակրոնի ուղերձը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության գործընթացում գրանցած առա...
Կարծում եմ՝ տարածաշրջանում պատերազմ չի լինի․ Իրանի ՊՆ
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության կառավարական թղթակցի հաղորդմամբ՝ այդ երկրի Զինված ուժերի պաշտպանության և աջակց...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչպե՞ս են իրականացվում ախտահանիչ գործընթացները տարբեր երկրներում
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 900 հազարը:ArmDaily.am--ը ներկայացնում...