Արամուսում սպանություններն ըստ ամենայնի կանխամտածված են եղել. սպանություն կատարածն անգամ ցուցակ է ունեցել. «Փաստինֆո»

Արամուսում նյարդերը չեն հանդարտվում՝ տեղի ունեցած սպանությունների շարքից հետո։ Տեղի բնակիչները «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ սպանությունները, ըստ ամենայնի, կանխամտածված է եղել, ավելին՝ անգամ ցուցակ է ունեցել, թե որոնց պետք է սպանի։ Ըստ տեղեկությունների՝ ցուցակում եղել է 21 անձի անուն։


Արդեն հաստատվում է, որ առաջին սպանությունը եւս պատահականություն չի եղել. համենայն դեպս՝ չարագործը նախապես ճշտել է նրանց գտնվելու վայրը։ Այն է զանգել է հարեւանին, ով ասել է, որ գազարի դաշտերում են՝ չիմանալով, որ իրենց սպանողին են հայտնում իրենց գտնվելու վայրը։


Ըստ լրատվականի կատարված սպանությունների մասին էլ հպարտացել է քեռու տանը, որտեղից անմիջապես փորձել են կապ հաստատել իրավապահների հետ։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ նա փորձել է վնասել նաեւ քեռակնոջը՝ տաք ջուր լցնելով։


Մանրամասները` սկզբնաղբյուրում:


Հիշեցնենք` 2025 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել այն մասին, որ Արամուս գյուղի դաշտերում հայտնաբերվել է երկու դի՝ հրազենային վնասվածքով:

Քաղաքականություն

Պատահարներ